Մոլորված հովիվը Տեղ գյուղից է․ Մանրամասներ

Մոլորված հովիվը Տեղ գյուղից է․ Մանրամասներ

«Հրապարակի» տեղեկություններով այսօր Ադրբեջանի կողմից օկուպացված տարածք պատահմամբ անցած հովիվը Սյունիքի մարզի Տեղ համայնքից է:

Մեր տեղեկությունը հաստատեց Տեղ համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Միրզոյանը:

«Տեղ գյուղի բնակիչ է, հովիվն արդեն իրենց տանն է, հոտն էլ ստացվել է հետ բերել»,-ասաց Միրզոյանը:

Հովիվը Ռ. Շեկունցն է, իսկ թե ինչ հանգամանքներում է փոխհրաձգություն եղել ՀՀ ԱԱԾ սահմանապահ և Ադրբեջանի սահմանապահ ուժերի միջև, Միրզոյանն ասաց, որ որևէ տեղեկատվության չի տիրապետում: