Ու՞մ կհանդիպի «Փյունիկը», եթե դուրս գա ՉԼ որակավորման փյել-օֆֆ․ կայացել է վիճակահանությունը

Ու՞մ կհանդիպի «Փյունիկը», եթե դուրս գա ՉԼ որակավորման փյել-օֆֆ․ կայացել է վիճակահանությունը

Քիչ առաջ կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Հայտնի է, որ Հայաստանի չեմպիոն Փյունիկը որակավորման երրորդ փուլի շրջանակում ուժերն է չափելու «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Հայկական ակումբի արտագնա խաղը տեղի է ունենալու վաղը, իսկ Երևանում մրցակցին «Փյունիկը» ընդունելու է մի քանի օր անց։ «Ցրվենա Զվեզդայի» արգելքը հաղթահարելու դեպքում հայկական ակումբը ուժերը կչափի Մքաբի Հաիֆա / Ապոլոն Լիմասոլ զույգի հաղթողի հետ։