Հայտնի դատավորի վերաբերյալ վարույթը քննվեց եւ ավարտվեց մի քանի ժամում

Հայտնի դատավորի վերաբերյալ վարույթը քննվեց եւ ավարտվեց մի քանի ժամում

Բարձրագույն դատական խորհրդում այսօր քննվեց եւ ավարտվեց Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին պատասխանատվության ենթարկելու արդադարադատության նախարարոության միջնորդությունը։

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքը ՀՀ Քրեական օրենսգրքի 34-117 հոդվածի 2-րդ մասով մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց չկիրառելն է: Խոսքը գողության փորձ հանցակազմի մասին է:
Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը դատավարական խախտում է դիտարկել Արտուշ Գաբրիելյանի այս որոշումը, քանի որ, ըստ նրա՝ վերջինս ղեկավարվել է 34-177 հոդվածի նախկին խմբագրությամբ և հաշվի չի առել փոփոխությունը:

Հենց սա էլ պատճառ է դարձել, որ Գևորգ Բաղդասարյանը դիմի արդարադատության նախարարին, ու Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հարուցվում է կարգապահական վարույթ:

Հավելենք նաև, որ հետագայում Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բեկանել է Արտուշ Գաբրիելյանի կայացրած դատական ակտը՝ ուղարկելով նոր քննության:

Հիշեցնենք, Արտուշ Գաբրիելյանը հայտնի է մի շարք աղմկահարույց կալանավորումներով:

Դատավորը հրաժարվեց պատասխանել հարցերի կողմերի հարցերին։ ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հարցրեց` ԲԴԽ անդամները եւս չե՞ն կարող հարցեր տալ, Գաբրիելյանն ասաց` չեն կարող, նիստը նախագահող Գագիկ Ջհանգիրյանն էլ կատակեց` «բիրիքով էլի»։

Դատավորը հրաժարվեց նաեւ եզրափակիչ ելույթ ունենալուց։ 

Այսպիսով, այս կարգապահական վարույթը մեկնարկեց այսօր եւ ավարտվեց։ ԲԴԽ-ն որոշումը կհրապարակի ապրիլի 18-ին։