Էրդողանը մեկնում է աղետի գոտի

Էրդողանը մեկնում է աղետի գոտի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կայցելի ավերիչ երկրաշարժերից տուժած շրջաններ, որոնց էպիկենտրոնը գտնվում է Քահրամանմարաշ նահանգում։ 

Թուրքական պետության ղեկավարը նախատեսում է տեղում համակարգել աշխատանքը աղետի գոտում, հայտնում է Anadolu-ն։

Էրդողանի այցի առաջին կանգառը կլինի Քահրամանմարաշ քաղաքը, որից հետո նա կմեկնի Փազարջիկի շրջան։

Թուրքիայի նախագահն այնուհետեւ կմեկնի հարավային Հաթայ նահանգ։