«Դա Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների պայմանավորվածության արդյունք է»

«Դա Ադրբեջանի և Հայաստանի  իշխանությունների պայմանավորվածության արդյունք է»

Ժողովրդի մի ստվար զանգված համարում է, որ Արցախի էջը փակված չէ:Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ որևէ մեկն Արայիկ Հարությունյանին չի պարտադրել հրաժարական տալ։ Արայիկ Հարությունյանի կուսակցության անդամ էր նոր նախագահը, ֆրակցիան էլ իրենցը մեծ էր։ Թե ինչպես եղավ իշխանափոխություն, կարծում եմ, մի օր կբացահայտվի»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել  է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Արայիկ Հարությունյանն այսօր Ադրբեջանի բանտում է,  քանի որ շատ ավելին գիտի, քան այսօրվա իշխանությունները կցանկանային լսել։ Խոսքը վերաբերում է մյուս նախագաներին էլ։ Այսօր Ադրբեջանի բանտում գտնվում են Փաշինյանի քաղաքական հակառակորդները, դա էլ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների պայմանավորվածության արդյունք է: Ամեն մարդ ինքն է իր թշնամիներին ընտրում։ Ես այն մարդն եմ, որ համարում եմ՝ Արցախի իշխանությունները պետք է գործեն, Արցախի ժողովուրդը պետք է ունենա լիազոր ներկայացուցիչ»,- պնդել է նա: