Աշխարհի որ քաղաքներում է կյանքն ամենաթանկը

Աշխարհի որ քաղաքներում է կյանքն ամենաթանկը

2023 թվականին աշխարհի քաղաքներում կյանքը միջինը թանկացել է 7,4 տոկոսով։ Ամենից արագ աճել են մթերքների գները։ Ներկայացնում ենք, թե այս տարի աշխարհի որ քաղաքներում է կյանքը համարվել ամենաթանկը, որ քաղաքներում՝ ամենից էժանը, ըստ The Economist-ի։ Եւ այսպես, աշխարհի ամենաթանկ քաղաքների շարքում են՝ Սինգապուրը, Ցյուրիխը, Ժնեւը, Նյու-Յորքը, Հոնկոնգը, Լոս-Անջելեսը, Փարիզը, Կոպենհագենը, Թել-Ավիվը եւ Սան-Ֆրանցիսկոն։ 

Աշխարհի ամենից էժան քաղաքներն են՝ Բուենոս-Այրեսը, Լագոսը (Նիգերիա), Չեննային, որը գտնվում է Հնդկաստանում, Ահմադաբադը /Հնդկաստան/, Լուսական /Զամբիա/, Թունիսը, Տաշքենդքը, Կարաչին /Պակիստան/, Տրիպոլին /Լիբիա/, Թեհրանն ու Դամասկոսը։ 

Վարկանիշային ցանկի կազմմանը մասնակցել են աշխարհի 173 խոշոր քաղաքներ, որոնցում համեմատվել են 200 անվանում ունեցող ապրանքների եւ ծառայությունների 400 գնանշումներ։