Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն Աշխարհի գավաթում

Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն Աշխարհի գավաթում

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Թաիլանդում կայանալու է ծանրամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունը, որը Փարիզի Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանիշային մրցաշարն է լինելու:

Հայաստանի հավաքականի կազմում ելույթ Է ունենալու 5 ծանրորդ՝ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), ԵԱ-ի արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը (102 կգ), Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը եւ արծաթե մրցանակակիր Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ):