«Էրեբունի» ամրոցի տնօրենին՝ հրաժարական չտաք

«Էրեբունի» ամրոցի տնօրենին՝ հրաժարական չտաք

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանի ֆեյսբուքյան գրառման մի հանրահայտ ճշմարտություն կա։ Նա նշում է․ 

«Անկախ այն հանգամանքից, որ Էրեբունի ամրոցի և թանգարանի պահպանությունը իրականացվում է ՀՀ Ոստիկանության վերը նշված ծառայության կողմից և կարելի կլիներ մեղքը հանգիստ բարդել նրանց վրա, նշեմ, որ այս ամենի առաջին պատասխանատուն ես եմ, և եթե վերադաս մարմինը կգտնի, որ ես պետք է հրաժարական տամ իմ զբաղեցրած պաշտոնից , ապա ես անվերապահորեն կկատարեմ դա․․․»։ 

Գերազանց մեկնաբանություն։ Եթե Նիկոլ Փաշինյանն էլ այս մարդու չափ բարոյական նորմ ունենար, նույնը կասեր․ 
«Անկախ այն հանգամանքից, որ 44-օրյա պատերազմը իրականացրել է մեր զինվորականությունը և կարելի կլիներ մեղքը հանգիստ բարդել նրա վրա, նշեմ, որ այս ամենի առաջին պատասխանատուն ես եմ, որովհետև ես եմ եղել զինվորականության գերագույն հրամանատարը և պատրաստ եմ հրաժարական տալ իմ զբաղեցրած պաշտոնից»։ 

Տնօրենը իր գրառման մեջ հականիկոլական տերմինն է օգտագործում։ Սա ցավալի է այն առումով, որ մարդը լավ էլ հասկանում է, որ հականիկոլական լինելը կործանարար կլինի ցանկացած պաշտոնյայի  համար։ Այդ առումով միանգամայն ճիշտ մեկնաբանություն է տալիս․ «Ես ոչ հականիկոլական եմ, ոչ կուսակցական, ոչ ընդդիմադիր և ոչ էլ դիմադիր »։ Իրոք, նա քրտնաջան աշխատող ու արարող մարդ է։ Հրաժարական չտաք։ Ջրերը շատ են պղտոր։ Հայության գոյությունը արմատներից են կտրում։ Պետք է հասկանալ, որ նման գիտակ ու հայրենասեր տնօրենի հրաժարականն ու գործին անտեղյակ ու կամակատար մեկին բերելը ոչ թե կվնասի թանգարանին, այլ Հայաստան պետության գոյության հիմքերն են փորձում ջնջել։ Ցեղասպանության թանգարանի տնօրենի  փոփոխությունը նույն նպատակով կատարվեց։  

Ինչ վերաբերվում է վերադաս հասկացությանը, կարծում եմ՝  մեկը չի գտնվի, որ վերադասի տակ առաջին դեմքով Նիկոլ Փաշինյանին չհասկանա։