Ես ընդունում եմ՝ դա անթույլատրելի է, խոսք չկա․ փոխվարչապետը՝ տոպրակների մեջ պահվող զինվորների մասունքների մասին

Ես ընդունում եմ՝ դա անթույլատրելի է, խոսք չկա․ փոխվարչապետը՝ տոպրակների մեջ պահվող զինվորների մասունքների մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկում է Աբովյանի դիահերձարանում մեր զինվորների մասունքները տոպրակներով պահելը չանվանել պետության վերաբերմունք։

«Բերեք չանվանենք դա պետության վերաբերմունք, խնդրում եմ՝ չի կարելի նման բան ասել, ես ընդունում եմ՝ դա անթույլատրելի է, խոսք չկա, բայց, այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ բերեք հնարավորություն տանք, թող լիազոր մարմինները մանրամասն ճշտեն պատճառները, հանգամանքները, և ես վստահ եմ, որ բաց բացատություն կլինի էդ հարցի հետ կապված։ Անթույլատրելի բան է ուղղակի»,-ասաց նա։

Նրա խոսքով՝ երբ որ լինեն բացատրություրններ, կլինեն  նաև գնահատականներ, թե այդ աշխատանքներն ինչպես են կազմակերպվել, բայց հարցը զգայուն է, ուստի առաջարկեց այս պահին ավել բան չասել։