Նիդերլանդներում հակակորոնավիրուսային կարանտինը երկարաձգվել է

Նիդերլանդներում հակակորոնավիրուսային կարանտինը երկարաձգվել է

Նիդերլանդներում որոշում է կայացվել երկարաձգել հակակորոնավիրուսային կարանտինը մինչեւ փետրվարի 9-ը։ Այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Մարկ Ռյուտտեն։ «Մենք ստիպված ենք եղել լոքդաունը երկարաձգել եւս երեք շաբաթով»,- մասնավորապես ասել է վարչապետ Ռյուտտեն։

Նիդերլանդներում կարանտինը սահմանվել էր դեկտեմբերի 15-ին։ Ենթադրվում էր, որ այն տեւելու է մինչեւ հունվարի 19-ը։ Նիդերլանդներում կարանտինի ժամանակ փակ կլինեն բոլոր խանութները, բացառությամբ պարենայինների։ Չեն գործի նաեւ թանգարանները, սրճարանները, սաունաները, ֆիթնես-ակումբները, գեղեցկության սրահները։