Դա, ցավոք, ոչ բոլորին է հաջողվում, իսկ քեզ հաջողվեց, ինչի համար հպարտ եմ

Դա, ցավոք, ոչ բոլորին է հաջողվում, իսկ քեզ հաջողվեց, ինչի համար հպարտ եմ

Ծանրամարտի աշխարհի, Եվրպոյի բազմակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը արձագանքել է Եվրոպայի առաջնությունից բրոնզե մեդալով վերադարձած ու կարիերան ավարտելու մասին հայտարարած Հռիփսիմե Խուրշուդյանին.

«Հռիփս ջան, հասկանում եմ, թե ինչքան դժվար է սպորտը թողնելը՝ հեռանալ մի աշխարհից, որտեղ  քո խոսքը ասելու  համար խաղասեղանին է դրվել ամեն ինչ, առանց բացառության՝ ընտանիք, շրջապատ, ժամանց, առողջություն, երեխա, ժամանակ,իսկ արդյունքում կարող ես ստանալ ամեն ինչ կամ ոչինչ։

Չնայած այս ամենին, գալիս է այն ցավալի պահը, երբ ստիպված ես լինում որոշում կայացնել սպորտից դուրս գալու, բայց ամենակարևորը ճիշտ ժամանակին, արժանապատիվ և բարձունքում սպորտից հեռանալն է, ինչը ցավոք ոչ բոլոր մարզիկներին է հաջողվում, իսկ քեզ հաջողվեց, ինչի համար ես իրոք հպարտանում եմ քեզանով։ Սիրում եմ քեզ շատ և ցանկանում եմ բազում հաջողություններ ու ձեռքբերումներ այն ճանապարհին, որը դու այսուհետ կընտրես քեզ համար»,- ասել է Ավդալյանը: