Իշխանությունը Բայդենին կփոխանցվի առանց գլխացավանքի․ Զարիֆ

Իշխանությունը Բայդենին կփոխանցվի առանց գլխացավանքի․ Զարիֆ

Միացյալ Նահանգներում ընտրություններից հետո իշխանության փոխանցումը ընտրված նախագահին կանցնի առանց գլխացավանքի։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Նա մասնավորապես ասել է, որ սովորաբար միջանկյալ ժամանակահատվածը՝ ընտրություններից հետո մինչեւ երդմնակալություն, Միացյալ Նահանգներում համարում են որպես անցումային շրջան, որի ընթացքում ընտրված նախագահը իր մեծաթիվ անցումային թիմով, որը Բայդենի դեպքում հինգ հարյուր մարդ է կազմում, փորձում է խորամուխ լինել գործերի մեջ, որպեսզի արդեն հունվարի քսանին, երբ անցնի իշխանության, ամեն ինչ հարթ ընթանա։ Կարծում եմ, որ այս անգամ էլ ամեն բան կլինի առանց գլխացավանքի»,- «Իրան» թերթի հետ զրույցում հայտարարել է Զարիֆը։ Նա նկատել է, որ արդեն երկու շաբաթ է անցել ընտրություններից, որը շատ մեծ ժամանակ է, յոթանասուն օրվա ժամկետի մեջ, ինչ որ բան փոխելու համար։