Զույգի հետ կապված, հանրությանը էլ ոչ մի բան չի զարմացնում

Զույգի հետ կապված, հանրությանը էլ ոչ մի բան չի զարմացնում

«Արսեն Թորոսյանի շուրջ օղակը սեղմվում է․․․» և նմանատիպ գլխագրերով էլ հանրությանը չես զարմացնի։ Նիկոլի թատերաշրջանի բացումը հենց նման օրինակներով սկսվեց։ Հինգ տարի նույն սերիալային ներկայացումը՝ օղակը սեղմվում է այս պաշտոնյայի, այն պաշտոնյայի շուրջ, «սրան ասֆալտին փռեցին», նրան գետնին պառկացրին։

Հոգնել է ժողովուրդը՝ ոչ մի բանի չի հավատում, չի վստահում։ Արդյունքում բոլոր ասֆալտին փռվածները երջանիկ կյանքով ապրում ու վայելում են կյանքը, մարդիկ հո տեսնու՞մ են։ Ասեմ, որ բոլորից լավ Նիկոլն է տեսնում ու գիտի, որ անգամ իր սեփական եղբայրն է իբր թե դժգոհում այդ երևույթից։ Ու քայլ է անում Նիկոլ Փաշինյանը։ Այս անգամ փորձում է իր մերձ շրջապատին «ասֆալտին փռելով»՝ զարմացնել հանրությանը, մի վերջին հույսով կրքեր, կրակ բորբոքել։ Հանրության արձագանքը թույլ է, հնգամյա փորձը թույլ չի տալիս խայծին մոտենալ։ Եթե Արսեն Թորոսյանին չէ, ողջ պետական ապարատին ձերբակալեն, հանրությունը էլի չի զարմանա։

Այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանն ու իր կինը տկլոր փողոց դուրս գան, հանրությունը չի զարմանա։ Զարմացնելու այնպիսի բարձր նոտաներ են վերցրել ամուսինները, որ հիմա որևէ բանով հանրությանը հնարավոր չէ զարմացնել։ Հանրությունը նրանցից սպասում է ամեն ինչ։ Անգամ մտքով անպատկերացնելի բաներ։ Այս պարագայում մտածել, որ հանրությունը տեսնում ու լռում է, քայլեր չի ձեռնարկում կամ նրանք ինչ անում, տանում է, անհեթեթություն է։ Նման պարագայում բութ անտարբերությունը պոռթկալուց առաջ փրկչի դեր է կատարում։ Ասեմ, որ՝ ժամանակավոր։ Առջևում անտարբերությունից դուրս գալու պատմական ժայթքում է սպասվում։