Ալիևն ու Ռիքերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Ալիևն ու Ռիքերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։

Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրությանը։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, անդրադարձ է եղել խաղաղության պայմանագրի բանակցությունների նպատակով երկու երկրների արտգործնախարարների՝ Վաշինգտոնում կայացած վերջին հանդիպմանը։

Բարձր է գնահատվել այն փաստը, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մշտական ​​ուշադրության ներքո է պահում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը: