Նկարիչ շունը աճուրդում 4000 դոլար է վաստակել

Նկարիչ շունը աճուրդում 4000 դոլար է վաստակել

Ռիկասո անունով ստաֆֆորդշիրյան տերիեր ցեղատեսակի շունը, որը պահվում է Վիրջինիա նահանգի շների կացարաններից մեկում, վաստակել է 4000 դոլար իր նկարած նկարների աճուրդ վաճառքի ընթացքում։

Այս մասին հայտնում է Metro-ն։ Ռիկասոն նկարում է պոչով, որը ներկվում է ինչ-որ գույնի ներկով։ Աճուրդի ժամանակ վաճառվել է 20 նկար։ Վաստակած գումարը կհատկացվի շների կացարանի կարիքների համար։