Moderna-ն ոչնչացրել է կորոնավիրուսի դեմ նախատեսված պատվաստանյութի 400 հազար չափաքանակ
Moderna ընկերությունը ստիպված է եղել ոչնչացնել կորոնավիրուսի դեմ նախատեսված պատվաստանյութի 400 հազար չափաքանակ։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի՝ պատվաստանյութերի հարցերով խորհրդական Մոնսեֆ Սլաուիին։
Ըստ հրապարակման, խնդիրներ են առաջացել արտադրական վերջնական փուլի ֆիլտրացիայի հետ։ Ընկերության ներկայացուցիչ Ռեյ Ջորդանը հայտարարել է, որ ընկերությունը կկարողանա արտադրել քսան միլիոն չափաքանակ պատվաստանյութ մինչեւ այս ամսվա վերջ, ինչպես նախատեսված էր, չնայած այս դեպքին, իսկ մինչեւ հաջորդ տարվա առաջին եռամսյակի վերջ՝ 85-100 միլիոն չափաքանակ։
Կարծիքներ