Մանոյանը՝ TotoGaming-ի դեսպան. TotoGaming-ի ու «Արարատի» համագործակցությունը շարունակվում է

Մանոյանը՝ TotoGaming-ի դեսպան. TotoGaming-ի ու «Արարատի» համագործակցությունը շարունակվում է

Կայացավ TotoGaming ընկերության և «Արարատ» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչների համատեղ ասուլիսը, որի ժամանակ հայտարարվեց ակումբի և կազմակերպության միջև պաշտոնական համագործակցությունը շարունակելու մասին, ներկայացվեց նաեւ ընկերության նոր դեմքը՝ «Արարատ» ՖԱ-ի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը։ Մանոյանն այլևս TotoGaming-դեսպանն է, իսկ TotoGaming-ը արդեն շուրջ մեկ տարի է հանդիսանում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը։

Ընկերության մարքեթինգային բաժնի ղեկավար Թերեզա Թոքմաջյանը նշեց,  որ TotoGaming-ում շատ գոհ են համատեղ աշխատանքի արդյունքներից և ուրախությամբ կշարունակեն այն նաև այս տարի։ 

Ակումբի ներկայացուցիչները Հայաստանի գավաթը նվաճելուց հետո էլ ավելի ոգևորված են ու նույնպես շատ ուրախ, որ հետագա իրենց նվաճումներում իր ներդրումը կարող է ունենալ նաեւ TotoGaming-ը։

«Պիտի նշեմ, որ շատ հետաքրքիր մշակույթ է ձևավորվում Հայաստանում։ Բիզնեսն ու կոմերցիոն ընկերությունները սկսում են համագործակցել հայկական սպորտի հետ, ինչը շատ կարևոր հանգամանք է, քանի որ առանց դրա անհնար է պատկերացնել առհասարակ սպորտի զարգացումը։ Ամբողջ աշխարհով մեկ է հիմա այդպես, իսկ մեզ համար էլ շատ հաճելի է, որ այս համագործակցությունը շարունակական է լինելու։ Ես ուղղակի վստահ եմ, որ այս համագործակցությունը թույլ է տալու «Արարատին» էլ ավելի մոտենալ իր նպատակներին։ Անցած տարին էլ, կարծում եմ, հստակ ցույց տվեց, որ «Արարատ» ակումբը ամեն բան անում է իր երբեմնի փառքը վերականգնելու համար»,- ասաց «Արարատ» ՖԱ-ի գործադիր տնօրեն Արթուր Նազարյանը։

«Այո, մենք մեկ տարի առաջ լեգենդար «Արարատի» հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում մենք իրոք ունեցանք նվաճումներով լի տարի։ TotoGaming-ը հիմա փաստորեն որոշել է երկարաձգել կնքած համագործակցության պայմանագիրը այս լեգենդար ակումբի հետ, քանի որ «Արարատը» ոչ միայն լեգենդար ակումբ է, այլ հիմա էլ ունի շատ լուրջ ձգտումներ, իսկ TotoGaming-ը միշտ պատրաստ է լինել այդպիսի ձգտումներով ակումբների կողքին ու բնականաբար նաև անհատական մարզիկների կողքին։ Այսօր նաև «Արարատի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանը դառնում է TotoGaming-ի դեսպանը, որի հետ մենք պատրաստվում ենք շատ ակտիվ գործունեություն ծավալել առաջիկա մեկ տարվա ընթացքում, այդ գործունեությունը կլինի թե սոցիալական ոլորտում, թե սպորտային։ Շատ ուրախ ենք համագործակցության համար։ Մենք համագործակցում ենք «Արարատի» հետ, որովհետև մենք շատ նման ենք։ Թե մենք, թե «Արարատը» շատ խնդիրների են բախվում, բայց մենք նույն ձևով փորձում ենք հաղթահարել դրանք»,- իր ելույթում նշեց TotoGaming-ի սպորտի մարքեթինգային նախագծերի ղեկավար Հովհաննես Մինասյանը։

«Հրապարակի» հարցին, թե արդյոք հակասություններ չեն կարող առաջանալ, քանի որ TotoGaming-ը համագործակցում է նաև Հայաստանի առաջնության շրջանակում հանդես եկող մեկ այլ ֆուտբոլային ակումբի՝ «Սևանի» հետ, Մինասյանը պատասխանեց․ «Մենք այդ առումով բացարձակ որևէ խնդիր չենք տեսնում, որովհետև մենք կարող ենք հստակ ասել, որ խթանում ենք ակումբի զարգացմանը ու այս պարագայում խթանում ենք արդեն երկու ակումբի զարգացման։ Լինելով «Արարատի» կողքին, փաստորեն առողջ մրցակցային դաշտ ենք ստեծում, որպեսզի զարգանա նաև «Սևանը»։ Նույնը նաև կարելի է հակառակ տեսանկյունից ասել․ լինելով «Սևանի» կողքին, մենք առողջ մրցակցային դաշտ ստեծելով՝ հնարավորություն ենք տալիս, որպեսզի զարգանա նաև «Արարատը»։ Մենք շատ մեծ հույս ունենք, որ երկու ակումբներն էլ շատ մեծ հաջողությունների կհասնեն առաջիկայում»։

Մանոյանն էլ շեշտեց, որ ինքը ևս շատ ուրախ է, որ անձամբ է մասը կազմելու TotoGaming-ի ու «Արարատի» նոր համագործակցությանը։

«TotoGaming-ը շատ լավ տեղյակ է հայկական սպորտի բոլոր խնդիրներից, քաջատեղյակ են նաև հայկական ֆուտբոլի, ակումբների խնդիրներից։ Այս համագործակցությունն էլ բնականաբար հենց դրա վառ օրինակներից մեկն է։ Լինելով այս ծրագրի դեսպանը՝ շատ ուրախ կլինեմ մասնակցել բոլոր սոցիալական ու մարզական միջոցառումներին, որոնք պիտի կազմակերպվեն այս համագործակցության շրջանակում։ Ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ հայկական սպորտի զարգացման հարցում, մասնավորապես՝ ֆուտբոլի»,- ասաց Դավիթ Մանոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում