«Ժողովրդավարական բաստիոնը» 2024-ին մոտենում է բազմաթիվ քաղբանտարկյալներով․ Աբրահամյան

«Ժողովրդավարական բաստիոնը» 2024-ին մոտենում է բազմաթիվ քաղբանտարկյալներով․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

««Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ում` հասարակական գործիչ Նարեկ Մալյանին ու Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:
Ի դեպ, մեկ օր առաջ` դեկտեմբերի 24-ին, ճաղերի հետևում, Մամիկոնն իր հոբելյանական 50-ամյակն էր նշում:

«ժողովրդավարական բաստիոնն» 2024-ին մոտենում է բազմաթիվ քաղբանտարկյալներով, կարված գործերով և քաղաքական հետապնդումների նոր սահմանած նշաձողով»։