Ինչո՞ւ Նիկոլ․․․

Ինչո՞ւ Նիկոլ․․․

Մի երկու օր առաջ Նիկոլը լրագրողներին ասաց, որ էսկալացիայի հավանականությունը շատ մեծ է և՛ Հայաստանի սահմանների երկայնքով , և ՛ Լեռնային Ղարաբաղում՝ մեզ համար Արցախի Հանրապետությունում։ Ու մեզ ոնց որ աչքալուսանք տվեց, որ մեր անվտանգությոունն էլ վտանգված է։ Ինչու՞ եմ ասում Նիկոլ և ոչ թե երկրի ղեկավար կամ վարչապետ։  Նիկոլը սովորական անուն է, ոնց որ ՀՀ ցանկացած քաղաքացու անուն։ Եթե իրեն թվում է, թե ինքը հասել է վարչապետի աթոռին ու վարչապետ է, սխալվում է։ Եթե վարչապետ լիներ, իր այդ հայտարարությունից հետո Հայաստանի ժողովուրդը մի բռունցք կդառնար և Արցախ- Հայաստանի անվտանգությունից բացի այլ թեմայի մասին չէր խոսի։

Բայց քանի որ այդ հայտարարությունն անում է   մի սովորական մարդ, ոչ ոք ուշադրություն չի դարձնում, երբ ասում է, որ երկիրը վտանգի մեջ է, մենք էլ անվտանգություն չունենք։ Մտածում են՝ դե մարդա էլի, խոսում է։ Ոչ բանակ է գնացել, ոչ կռիվ է տեսել։ Անգամ, երբ մարդկանց հետապնդում է, մարդիկ քմծիծաղում են՝ դե խաղում ա էլի, թող խաղա։ Ոչ մի ասածը լուրջ չեն ընդունում։ Ասածի վրա կենտրոնանալու փոխարեն, սկսում են ասածի վրա հումոր անել, խելառվել․․․

Ամեն օր Նիկոլը մի խաղ է կազմակերպում։ Այսօր քաղաքապետի հրաժարականի խաղն էր։ Ժողովուրդը ուրախ, աշխույժ մասնակցում է նման խաղերի ու չի մտածում, որ մի քայլ այն կողմ թշնամին է ու  իրենց խաղերով զբաղեցնող Նիկոլը։