Միլիարդատիրոջ հետ ընթրիքը վաճառվել է ռեկորդային գնով

Միլիարդատիրոջ հետ ընթրիքը վաճառվել է ռեկորդային գնով

Ամերիկացի ձեռնարկատեր, աշխարհի խոշորագույն և ամենահայտնի ներդրողներից մեկը՝ Ուորեն Բաֆեթը, վերջին անգամ աճուրդի է հանել իր հետ ընթրելու իրավունքը։ Առաջարկը ռեկորդային է դարձել. անանուն հաղթողը վճարել է 19 մլն դոլար։

eBay-ի աճուրդը, որն ավարտվել է ուրբաթ երեկոյան, գերազանցել է նախորդ ռեկորդը՝ 4,57 միլիոն դոլար` այն գումարը, որը կրիպտոարժույթով առաջարկել էր ձեռներեց Ջասթին Սունը 2019 թվականին: Ամբողջ հասույթը տրամադրվում է Glide ոչ առևտրային կազմակերպությանը, որն օգնում է աղքատներին, անօթևաններին և թմրամոլներին, հայտնում է CNBC-ն։

eBay-ի ներկայացուցիչները հայտնել են, որ այս ընթրիքն ամենաթանկ ապրանքն է, որը երբևէ ցուցադրվել է ընկերության կայքում՝ բարեգործական նպատակներով։