«Հրապարակ». Խաժակյանը պատրաստ է նյութեր տրամադրել դատախազությանը՝ քաղաքապետարանում լիազորությունների գերազանցման հետ կապված

«Հրապարակ». Խաժակյանը պատրաստ է նյութեր տրամադրել դատախազությանը՝ քաղաքապետարանում  լիազորությունների գերազանցման հետ կապված

Երեւանի ավագանու նոյեմբերի 26-ի նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը բանավոր դիմել էր դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել Երեւանի քաղաքապետարանում պաշտոնեական լիազորությունների գերազանցման հետ կապված: Նա ասել էր, որ Հայկ Մարությանի բացակայության ժամանակ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մոտ 70 նորմատիվային ակտ է ընդունել՝ քաղաքապետի անունից, ինչն անելու իրավունքը չուներ, քանի որ նման որոշումներ կարող է ընդունել կա՛մ ինքը՝ քաղաքապետը, կա՛մ նրա բացակայությամբ՝ քաղաքապետի առաջին տեղակալը։ Երեկ Երեւանի ավագանու նիստին Խաժակյանը հայտարարել է, որ պատրաստ է դատախազությանը նյութեր տրամադրել՝ իր ասածն ապացուցող։ «Եթե համարում եք, որ սուտ տեղեկություն եմ տարածում, կարող եք զրպարտելու համար դատի տալ»,- ասել է նա։