Պոկում վարժությունից հետո այնքան էլ հույս չունեի, բայց կարողացա ուժերս հավաքել ու կռիվ տալ․ Ալեքսանդրա Գրիգորյան

Պոկում վարժությունից հետո այնքան էլ հույս չունեի, բայց կարողացա ուժերս հավաքել ու կռիվ տալ․ Ալեքսանդրա Գրիգորյան

Շատ ուրախ եմ, որ կարողացա նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, բարձրացնել Հայաստանի դրոշը: Կարող եմ ասել, որ պոկում վարժությունից հետո այնքան էլ  հույս չունեի, որ երկամարտի արդյունքով կարող եմ չեմպիոն դառնալ, բայց ուժերս ի վերջո կարողացա հավաքել։ Այս մասին «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոնների դիմավորման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Եվրոպայի նորընծա չեմպիոն, 19-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը։

«Այո, ես ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու կարողացա առաջին տեղը զբաղեցնելը, ինչի համար շատ ուրախ եմ։ Փարիզի օլիմպիական խաղերին չեմ մասնակցելու, բայց 2028-ի օլիպիականի ժամանակ ամեն ինչ կանեմ, որ բոլորի հույսերը փորձեմ արդարացնեմ»,- ասել է նա։