Կորպուսի հրամանատարները տուրնիկի վրա ժիմ են անում․ որքանով է սա հարիր

Կորպուսի հրամանատարները տուրնիկի վրա ժիմ են անում․ որքանով է սա հարիր

Ինչպես հայտնի է, ՀՀ ՊՆ վարչական համալիրում օրերս մեկնարկել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի երկրորդ ենթախմբի ատեստավորման գործընթացը։ Ատեստավորման առաջին օրը՝ դեկտեմբերի 4-ին, սպաները հանձնել են քննություն ֆիզիկական պատրաստությունից։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քիչ առաջ անդրադարձավ վերոնշյալին։

«Որքանով է նորմալ՝ կորպուսի հրամանատարների,  զինված ուժերի գլխավոր վարչության պետերի,  տուռնիկի  վրա նկարելն ու պատմություն դարձնելը։ Այ ատեստացիա։ Ուզում եմ հասկանալ՝ լավ, որքանով է սա հարիր։ Սարքել են մի ամբողջ քարոզաչական բան, տեսեք՝ թե այս մարդիկ տուռնիկի վրա են։  ԱԱԾ համակարգում էլ կա ատեստավորում, որևէ մեկը չի տեսնում դա»,- ասաց Գեղամ Մանուկյանը։