Ալաբայի գործակալը հերքել է «Բարսա» տեղափոխվելու մասին խոսակցությունները

Ալաբայի գործակալը հերքել է «Բարսա» տեղափոխվելու մասին խոսակցությունները

Մարզաշխարհում օրերս խոսվում էր, որ «Բարսելոնայի» ներկայացուցիչներն ու Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան համաձայնության եկել և շուտով ֆուտբոլիստը տեղափոխվելու է Կատալոնիա։ Սակայն նմանատիպ տեղեկությունները անձամբ է հերքել Ալաբայի տրանսֆերային հարցերով ներկայացուցիչ Պանի Զահավին։

«Ի՞նչ բանավոր համաձայնության մասին է խոսքը։ Իհարկե ոչ, նման բան չկա, անգամ պայմանավորվածություն չի եղել։ Ալաբան այսօր աշխարհում լավագուններից է, բնական է, որ առաջատար ակումբները հետարքրվում են նրանով, բայց «Բարսայի» հետ համաձայնության հասնելու խոսակցությունները վստահեցնում եմ՝ չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է Ալաբայի գործակալը։