ՍԴ-ն հրապարակեց Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածի մասին որոշումը

ՍԴ-ն հրապարակեց Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացած հոդվածի մասին որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի որոշումը, որում ասված է․


1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ամբողջական որոշումն՝ այստեղ։

Նշենք, որ տվյալ հոդվածն էր Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հիմք հանդիսացել։