«Արմեն Թավադյանի տիեզերքը»․ էմոցիաներ՝ աբստրակտ ոճում (տեսանյութ)

«Արմեն Թավադյանի տիեզերքը»․ էմոցիաներ՝ աբստրակտ ոճում (տեսանյութ)

«Արմեն Թավադյանի տիեզերքը»։ Այսպես էր կյոչվում այսօր կամզակերպված ցուցահանդեսը, որում ներկայացված էին TV5 հեռուստաընկերության սեփականատեր, բայց արդեն նաև նկարիչ Արմեն Թավադյանի կտավները։ Թավադյանը պրոֆեսիոնալ նկարիչ չէ, նա նոր է սկսել նկարել՝ պատերազմից հետո, այս տարվա հուլիսից։ Նկարները հիմնականում աբստրակտ ոճի են, որոնցում Թավադյանը փորձում է արտահայտել իր հույզերը։ «Ամեն մի նկարի մի էմոցիա է արտահայտում»,-ասաց նա՝ ու սկսեց ուցյ տալ, թե որ նկարը տակ ինչ խորհուրդ և էմոցիա է թաքնված։

Թավադյանի առաջին ցուցահանդեսին ներկա էին նրա ընկերները լրատվական աշխարհից, արվեստի գործիչներ, այդ թվում՝ նկարիչներ, ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ ընդդիմադիր խմբակցություններից՝ Արթուր Վանցյանը, Հայկ Մամիջանյանը, Աղվան Վարդանյանը և այլք։ 

Մեզ հետ զրույցում Արմեն Թավադյանն ասաց, որ անգամ աիվեստանոց չունի՝ իր գրասենյակում է ստեղծագործում, նկարները հիմնականում նվիրում է․ ովքեր գալիս տեսնում են, հավանում են, նվիրում է, բայց մտաիդր է նաև վաճառել դրանք։

Մանրամասն՝ Hraparak.tv-ի պատրաստած ռեպորտաժում