Ի՞նչ է ասել Փաշինյանի օգնականը գիտաժողովում

Ի՞նչ է ասել Փաշինյանի օգնականը գիտաժողովում

Հայաստանը ոչ միայն լուրջ աշխարհաքաղաքական փոփոխությունների վկան է, այլեւ ուղիղ իր վրա է զգում դրանց ազդեցությունը։ Պատմության մեջ լուրջ փոփոխությունները միշտ ստեղծում են ինչպես մեծ ռիսկեր, այնպես էլ մեծ հնարավորություններ, ուստի փոփոխությունները պահանջում են խորքային վերլուծություն։ Աշխարհաքաղաքական փոփոխություններով, աշխարհագրական դիրքով եւ պատմությամբ պայմանավորված հնարավորությունները Հայաստանին թույլ են տալիս ներկայանալ որպես  առեւտրատնտեսական, լոգիստիկ եւ էներգետիկ խաչմերուկ հյուսիսի եւ հարավի, ինչպես նաեւ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ: Այս մասին «Հայաստանը որպես քաղաքակրթության խաչմերուկ. պատմամշակութային կապեր» գիտաժողովում  ասել է ՀՀ վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանը։

«Չնայած վրա հասած աղետներին՝ մենք չենք հուսահատվում, մենք պատրաստ ենք հաղթահարել գոյություն ունեցող մարտահրավերները»,-նշել է նա: