Դա է ուզում թուրքը, դա են ուզում սեփական «արտադրության» ապիկարները.հայե՜ր, որտե՞ղ եք…

Դա է ուզում թուրքը, դա են ուզում սեփական «արտադրության» ապիկարները.հայե՜ր, որտե՞ղ եք…

Արցախի Աժ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ու ցնծա՜ց հայը…սեփական արյան մեջ…հարմարված, բայց հույսը «չկտրած», սեփական «արտադրության» ապիկարներին թողած, ընկած «աշխարհի» ետևից…

ՄԻ ՀԱՐՄԱՐՎԵՔ, լսու՞մ եք ՉՀԱՐՄԱՐՎԵՔ…

Դա է ուզում թուրքը, դա են ուզում սեփական «արտադրության» ապիկարները…

հաղթանակը մի շիշ ձեթ ճարելն ու այն հարևանի հետ կիսելը չէ…ՀԱՂԹԱՆԱԿ կերտողները մեզ ՉԵՆ ՆԵՐԵԼՈւ…

Հ.Գ. հայե՜ր որտե՞ղ եք…ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է…»;