Դադարեցրեք էլեկտրաէներգիայի մատակարարումը, ջրամատակարարումը և մարդկանց մոտ կվերանա բունտ անելու ցանկությունը

Դադարեցրեք էլեկտրաէներգիայի մատակարարումը, ջրամատակարարումը և մարդկանց մոտ կվերանա բունտ անելու ցանկությունը

Սրանք ամերիկյան մի կինոնկարի գլխավոր հերոսի խոսքերն են:

Էլեկտրաէներգիայի մատակարարման հովհարային կամ, նույնիսկ, վթարային անջա-տումներն ունեն ինչպես դրական, այնպես բացասական կողմեր: Դրական կողմերից է այն, որ խթանվում է, օրինակ, մոմի վաճառքը, իսկ մոմը… Պատկերացրեք, գիշեր է, ընտանիքի անդամները տանն են՝ յուրաքանչյուրն իր գործին. մեկը խոհանոցում ինչ-որ բաներ է պատրաստում, մյուսը դասեր է անում իր սենյակում և այսպես՝ բոլորն ինչ-որ բանով զբաղված են, տանն են, բայց միմյանց չեն հանդիպում: Ու, հանկարծ լույսերը գնում են: Մոմը վառվում է և բոլոր հավաքվում են նրա շուրջ. մտերիմ, ջերմ (նաև ուղղակի իմաստով, նակատի ունենալով մոմից արձակվող ջերմությունը) միջավայր: Մյուս կողմից, վատ բաներ էլ են լինում. շարքից դուրս են գալիս էլեկտասարքավորումները, առաջանում է հոգեբանական լարվածություն ու նման բաներ: Բայց, ամենասարսափելին տեղի է ունենում, երբ աշխատում ես համակագչով, ցանցի մեջ ես, հեռավար ինչ-որ հանդիպման: Այսինքն, անորոշ ժամանակով հրաժեշտ ես տալիս web – կյանքին, պարզ՝ գրանցվում է web – մահ:

Միթե՞ այս մանրուքները կարևոր են, երբ մենք հեղափոխական փոփոխությունների հորձանուտում ենք, իսկ դրանից դուրս գալու դեպքում հայտնվելու ենք երջանիկ… հանդերձյալ կյանքում:
Ատոմակայանը կանգնեց, Հրազդանի 5-րդ բլոկը նույնպես, իսկ պատերազմում կորցրած հզորությունների մասին էլ չասենք: Ինչ լավ ստացվեց: Կարծես պատվերով համերգ լիներ:
Բա լավ, կառավարության աջաբսանդալ նախարարություններից մեկի նախարարն ինչո՞վ էր զբաղված:

Ոչինչ, որ մյուս աջաբսանդալներում՝ Էկոնոմիկայի և Կրթության նախարարություններում նախարարները «առաջ» պոռալով՝ ետ-ետ կերթան: Դա ոչ բոլորին է տեսանելի, բայց հնարավոր չէ, որ, նույնիսկ, 1 տարեկան երեխան չնկատի էներգամատակարարման խափանումը: 

Զարմանալի է: Տարիներ առաջ մշակվել ու մշտապես նորացվել է երկրի էներգետիկ անվտանգության ռազմավարությունը: Հայտնի է եղել, որ ատոմակայանը պարբերաբար կանգնեցվում է՝ ընթացիկ նորոգումների համար, ինչպես որ հայտնի էր Հրազդանի 5-րդ բլոկի հիմնախնդիրը: Ու՞ր էր նայում ամենապատկառելի դուխով նախարարը: Բայց, ի՞նչ էներգետիկ անվտանգության ռազմավարության մասին կարող է խոսք լինել, երբ ազգային անվտանգության ռազմավարությունը ոչ մի դեր չխաղաց՝ գոնե երկրի պետական սահմանների անձեռնմխելիության ապահովման գործում:

Հիմա ի՞նչ, կրկին վերադառնում ենք 1990-ականների բարի ժամանակնե՞րը: Բա ասում էիք անցյալին այլևս վերադարձ չկա: Թեպետ լավ կլինի մի քանի ամիս մարդկանց թողնել մթության մեջ: ՀՀ «հպարտ» քաղաքացիները թող կրկին վերհիշեն այդ մութ ու խավար տարիները, իսկ այդ ժամանակ ծնված սերունդը, որն այսօր իր դալուկ ուսերին չհամապատասխանող բեռ է վերցրել, թող մի քիչ տա-ռապի, որ հասկանա (սա վերաբերում է այդ սերնդի «հպարտ» ներկայացուցիչներին), թե արևը որտեղից է ծագում:
Հնարավոր է, որ ՀՀ էներգետիկ ճգնաժամը նախատեսված լինի երկրում կատարվածի գլխավոր սցենարով. մարդկանց մթության մեջ թողնելը, նրանց կենցաղը քարե դար վերադարձնելը, նրանց վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձված եղանակներից է: Բացի դրանից, որոշ չափով էներգամատակարարում կլինի Վրաստանից, որի մատակարարներն են Թուրքիան և Ադրբեջանը, այսինքն, Հայաստանը կհայտնվի այդ երկրներից էներգետիկ կախվածության մեջ: Հետևաբար, ուզենք, թե չուզենք, պետք է «բարեկամություն» անենք նրանց հետ:

 

Գագիկ Վարդանյան