Զոմբի վիրուսները կարող են նոր պանդեմիայի պատճառ դառնալ․ գիտնականներ

Զոմբի վիրուսները կարող են նոր պանդեմիայի պատճառ դառնալ․ գիտնականներ

Մարդկությունը կարող է նոր պանդեմիայի առաջ կանգնել այն վիրուսների պատճառով, որոնք հայտնաբերվել են ռուսական Սիբիրում՝ հավերժական սառույցներում։ Ըստ նրանց, կա ռիսկ, որ հին սիբիրական վիրուսները կարող են գլոբալ տաքացման հետեւանքով ազատվել եւ առաջացնել մարդկության համար մինչ այժմ անհայտ հիվանդություններ։ «Մաֆուսիալի բացիլների» շտամները, որոնց նաեւ անվանում են զոմբի-վիրուսներ, արդեն որոշ չափով ուսումնասիրված են գիտնականների կողմից եւ շատ մասնագետներ նշում են, որ մարդկության հաջորդ պանդեմիան կարող է առաջանալ վաղնջենական անցյալում գոյություն ունեցած հիվանդության «վերակենդանացման» պատճառով։

Մասնագետները ներկայումս նախատեսում են ստեղծել արկտիկական մոնիթորինգային ցանց, որը բացահայտելու է հիվանդացության այն դեպքերը, որոնք առաջացել են հին միկրոօրգանիզմների պատճառով։ Միաժամանակ նաեւ նախատեսվում է իրականացնել նման բռնկումների պարագայում կարանտինային միջոցառումներ եւ մասնագիտական առումով բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմի օգնությամբ անհրաժեշտ սպասարկում եւ պրոֆիլակտիկա։

Ներկայումս գիտնականները հիմնականում այն կարծիքին են, որ պանդեմիաների հարուցիչներին պետք է փնտրել հարավում, սակայն նաեւ աչքաթող չպետք է անել ամենահյուսիսում սառույցների տակ թաքնված վիրուսներին, որոնք կարող են արթնանալ գլոբալ տաքացման հետեւանքով։ Նշենք, որ նման վաղնջենական վիրուսներից մի քանիսն ավելի քան 48 հազար տարվա պատմություն ունեն։