Իտալիան՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Իտալիան՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը դարձավ Եվրո-2020-ի հաղթողը՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով Հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը:

 Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած եզրափակիչում իտալացիները հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասան Անգլիայի ընտրանու նկատմամբ՝ հանդիպման հիմնական ժամանակը և լրացուցիչ 30 րոպեներն ավարտվեցին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

Անգլիացիներն առջևում էին նաև 11-մետրանոցներն իրացնելիս, սակայն իտալացիները սաներն այստեղ հաղթեցին 3:2 հաշվով: