Հայտնաբերվել է հարյուրամյակներ առաջ խորտակված նավ

Հայտնաբերվել է հարյուրամյակներ առաջ խորտակված նավ

Ռուսաստանի Պերմի երկրամասում հայտնաբերվել է մոտավորապես 17-19-րդ դդ թվագրվող խորտակված նավ; Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Նավը հայտնաբերվել է Կամա գետում, ավելի քան քսան մետր խորության վրա։ Նավի չափսերը՝ երկարությունըտ մոտ 25 մետր, լայնությունը՝ հինգ մետր։ Դեռեւս հնարավոր չէ ասել, թե որքանով է նավը պահպանվել։ Հայտնի է միայն, որ այն բեռներ փոխադրելու համար է օգտագործվել։ Հնագետները հայտարարել են, որ նոր-նոր են սկսում հետազոտությունները այս գտածոյի հետ կապված, ու դեռ հայտնի էլ չէ, թե տեխնիկապես հետազոտել գտածոն հնարավոր կլինի թե ոչ։