Պուտինի թաղամաս՝ Չեչնիայում (լուսանկար)

Պուտինի թաղամաս՝ Չեչնիայում (լուսանկար)

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում կհայտնվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը կրող թաղամաս՝ ի պատիվ ռուս առաջնորդի։ Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ Պուտինյան թաղամասը կառանձնացվի արդեն գոյություն ունեցող Շեյխ-Մանսուրովսկի թաղամասից։ 
Գրոզնիի քաղաքապետարանը պնդում է, որ ապրիլի սկզբին իրենք քվեարկություն են անցկացրել բնակիչների շրջանում՝ տնետուն այցելություններով։ Ըստ իշխանությունների՝ «Պուտինսկի» անվան օգտին քվեարկել է 34705 հարցված, և միայն մոտ 200 մարդ է առաջարկել «իրենց տարբերակը»։

Քաղաքային դուման հարցումն արդեն վավեր է ճանաչել և նյութերն ուղարկել շրջանային խորհրդարան՝ նոր թաղամաս ստեղծելու մասին օրենք ընդունելու համար։

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը նախկինում հանդես էր եկել ավելի քան 200 հեկտար տարածքով նոր թաղամաս ստեղծելու և այն ՌԴ նախագահի անունով կոչելու առաջարկով։ Նրա խոսքով, որոշումն ընդունվել է որպես «չեչեն ժողովրդի խորին երախտագիտության նշան»՝ «հանրապետությունը վերածնելու հնարավորության համար»։