Հացադուլ է մեկնարկել․ հայ բռնցքամարտիկին չեն ընդգրկում հավաքականի կազմում

Հացադուլ է մեկնարկել․ հայ բռնցքամարտիկին չեն ընդգրկում հավաքականի կազմում

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզիչ Սամվել Պողոսյանը հացադուլ է սկսել։ Նրա սաներից մեկին՝ Հենրիկ Սահակյանին չեն ընգրկել Հայաստանի հավաքականի կազմում, որն այս պահին պատրաստվում է կայանալիք Աշխարհի առաջնությանը։

Պատճառաբանվում է, թե Սահակյանի դոպինգ թեստի պատասխանը դրական է եղել, սակայն մարզչի պնդմամբ՝ մարզիկի կողմից չթույլատրվող որևէ բան չի օգտագործվել։ Սա հայկական բռնցքամարտում հերթական սկանդալն է։ Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը, նշենք, երկու տարի առաջ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն է դարձել, իսկ  2023-ին դարձել է Հայաստանի մեծահասակների չեմպիոն։