Ալեք Բոլդուինի ընտանիքում վեցերորդ երեխան է ծնվել

Ալեք Բոլդուինի ընտանիքում վեցերորդ երեխան է ծնվել

Հայտնի հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի ընտանիքում լույս աշխարհ է եկել վեցերորդ երեխան։ Այս մասին իր ինստագրամյան էջում գրել է դերասանի կինը՝ Հիլարիա Բոլդուինը։ «Մենք սիրահարված ենք մեր դուստր Լյուսիով։ Ինչպես եւ քույրերդ ու եղբայրներդ, դու երազանքի իրականացում ես»,- գրել է Հիլարիան։

Դերասանը ունի նաեւ 24-ամյա մեկ դուստր էլ՝ Քիմ Բեյսինջերի հետ ամուսնությունից, իսկ անցյալ տարի ծնվել է նրա որդին՝ Էրդուարդու Պաու Լուկասը։ Լյուսին լույս աշխարհ է եկել մարտի մեկին։ Ամենայն հավանականությամբ երեխային լույս աշխարհ է բերել սուրոգատային մայրը։