Արդյոք հետաձգվելու՞ է ուսումնական տարվա ավարտը

Արդյոք հետաձգվելու՞ է ուսումնական տարվա ավարտը

Արդյոք հայտնի պատճառներով հետաձգվելու՞ են  ուսումնական տարվա ավարտն ու ընդունելության քննությունները։ Այս մասին այսօր հարց տրվեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, որը մինչ այդ ներկայացրեց այն քայլերը, որոնք արտակարգ իրավիճակների պայմաններում լավագույնն են ու ճիշտը ՝ ԿԳՄՍ պատկերացմամբ։

«Նախ, դա պայմանավորված կլինի այն ծավալով, որ մեր հարգելի ուսուցիչներն ու դպրոցները կիրականացնեն էս հեռավար համակարգով։ Եթե տեսնենք, որ դա ամբողջական է ու մեծ ծավալներ է կրում, ըստ դրա կարող ենք եզրակացություններ անել և ասել, թե ըստ դրա մենք լրացուցիչ դասերի և ուսումնական տարվա երկարաձգման կարիք կունենա՞նք, թե՞ ոչ։ Պետք է էնպես անենք, որ էս անընդհատության ապահովման արդյունքում հետաձգումներ եթե նույնիսկ լինեն, քիչ լինեն»,-ասաց Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ նա մինչ այդ հայտնել էր, որ այս ընթացքում առանձին դասարաններ, ուսուցիչներ օգտվում են հեռահար ուսուցման հարթակներից, սակայն ոչ բոլորը և ոչ ամբողջապես։