«Օդային պատերազմ»՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ իրավիճակը թեժ է

«Օդային պատերազմ»՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև․ իրավիճակը թեժ է

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մարտիկները վտանգավոր իրավիճակ են ստեղծել Սիրիայում ռուսական ռազմական ինքնաթիռի թռիչքի ժամանակ։ Այդ մասին ասել է պատերազմող կողմերի հաշտեցման և փախստականների տեղաշարժը վերահսկելու կենտրոնի ղեկավարի տեղակալ, կոնտրադմիրալ Օլեգ Գուրինովը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը «հայտնվել է F-16 կործանիչների ենթակայության գոտում», երբ այն պլանային թռիչք էր կատարում Սիրիայի հարավային սահմանի երկայնքով։
Կոնտրադմիրալը նաև նշել է, որ Էթ-Թանֆ շրջանում, որտեղով անցնում են միջազգային օդային ուղիները, արձանագրվել է չորս զույգ F-16 և մեկ զույգ Rafal կործանիչների կողմից Սիրիայի օդային տարածքի տասը խախտում։ 

«Բացի այդ, միջազգային կոալիցիան օրական 12 անգամ խախտել է հակահակամարտությունների մասին արձանագրությունները»,- ասել է Գուրինովը։ Խոսքը Ռուսաստանի հետ չհամակարգված անօդաչու թռչող սարքերի թռիչքների մասին է։

Ավելի վաղ, հուլիսի 16-ին ԱՄՆ-ը բողոքել է Սիրիայում ռուսական Սու-35-ի կողմից MS-12 հետախուզական ինքնաթիռի որսալու կապակցությամբ։ 

Վտանգավոր մոտեցման պատճառով MS-12-ը ստիպված է եղել անցնել տուրբուլենտային ուղու միջով, որը վտանգել է անձնակազմի չորս անդամների կյանքը, հայտնել են ԱՄՆ պաշտոնյաները։

Նրանք նշել են, որ միջադեպը թույլ չի տվել հատուկ ջոկատայիններին հետախուզություն իրականացնել՝ ի աջակցություն Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողությունների: