Ընթանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունը

Ընթանում է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի պրոֆեսորադասախոսական կազմի ընտրությունը

ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստի ժամանակ հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրության կարգը: 

Տեղեկացնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ համալսարանի ստորաբաժանումներից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների ընտրությունը մեկնարկել է այսօր՝ ժամը 12:00-ից, ԵՊՀ մեծ դահլիճում:
 
Ստորև ներկայացնում ենք «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ հոգաբարձուների խորհրդի անդամության համար համալսարանական ստորաբաժանումների կողմից առաջադրված պրոֆեսորադասախոսական կազմի թեկնածուների կազմը՝
 
Ավագյան Ռոլանդ Մամիկոնի – Ակադեմիկոս Գ. Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ,  ֆ.մ.գ.դ. (Ֆիզիկայի ֆակուլտետ)
 
Բալյան Արշակ Յուրիի - Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (Աստվածաբանության ֆակուլտետ)
 
Գաբուզյան Արա Հարությունի - Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր (Իրավագիտության ֆակուլտետ)
 
Գալստյան Արշալույս Մերուժանի - Ակադեմիկոս Հ. Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. (Հայ բանասիրության ֆակուլտետ)
 
Դուրգարյան Նարինե Անժելոյի - Օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ., պրոֆեսոր (Քիմիայի ֆակուլտետ)
 
Խաչատրյան Կառլեն Գագիկի - Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ (Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ)
 
Խաչատրյան Նարինե Գագիկի - Անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.թ., դոցենտ(Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ)
 
Հախումյան Արսեն Ալեքսանդրի- Հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ (Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ)
 
Հարությունյան Ռուբեն Միխայելի- Գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթ․ անդամ, պրոֆեսոր (Կենսաբանության ֆակուլտետ)
 
Հովհաննեսյան Ռուբեն Անդրանիկի- Կենսաբժշկագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.դ.(Ֆարմացիայի ինստիտուտ)
 
Մալխասյան Միքայել Արմենի- Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (Պատմության ֆակուլտետ)
 
Մարկոսյան Ռուբեն Լևոնի- Հանրային կառավարման ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկ. (Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան)
 
Ոսկանյան Վարդան Ստեփանի- Իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ (Արևելագիտության ֆակուլտետ)
 
Չուբարյան Անահիտ Արտաշեսի- Դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ.(Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ)
 
Պետրոսյան Դավիթ Վլադիմիրի- Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր (Ժուռնալիստիկայի ֆակուլտետ)
 
Սեդրակյան Անուշ Ռոստոմի- Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. (Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ)
 
Սողոմոնյան Մենուա Անդրանիկի- Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. (Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ)
 
Քելյան Սարգիս Սամվելի- Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ, տեխ.գ.թ. (Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ)
 
Աթայան Արա Կամոյի- ԵՊՀ պրակտիկայի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ասիստենտ,
ֆ.մ.գ.թ. (ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն)
 
Քոչարյան Հայկ Մկրտչի- ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ. (Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոն)։