Արոնյանը պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Մամեդյարովին

Արոնյանը պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Մամեդյարովին

Լեւոն Արոնյանը դուրս եկավ արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հայ գրոսմայստերը պայքարից դուրս թողեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։

Քառորդ եզրափակիչի առաջին օրը 3։1 հաշվով հաղթանակից հետո Լեւոն Արոնյանը երկրորդ օրը Մամեդյարովին պարտության մատնեց 2։1 հաշվով (1 հաղթանակ, 2 ոչ ոքի)։