Չափահաս բնակչության 70 տոկոսն արդեն ամբողջապես պատվաստված է

Չափահաս բնակչության 70 տոկոսն արդեն ամբողջապես պատվաստված է

ԵՄ չափահաս բնակչության 70 տոկոսը, կամ ամեն տասը բնակչից յոթը, արդեն ավարտել են հակակորոնավիրուսային պատվաստման ամբողջական ցիկլը։ Դա կազմում է մոտ 250 միլիոն մարդ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Նա կոչ է արել շարունակել պատվաստումները եւ հարկ եղած դեպքում օգնել նաեւ աշխարհի մյուս երկրներին պատվաստումների հարցում։ Նշենք, որ դեռեւս այս տարվա հունվարին Եվրամիությունը հայտարարել էր, որ ամռան վերջին պետք է հասցնի պատվաստել չափահաս բնակչության 70 տոկոսին եւ ահա հիմա կարծես թե կարողանում է կատարել այս առաջադրանքը։ Ուշագրավ է, որ Արեւելյան Եվրոպայում պատվաստումների թվերը ավելի քիչ են, քան Կենտրոնական Եվրոպայում, Արեւմտյան Եվրոպայում կամ Հյուսիսային Եվրոպայում։