Ռուսաստանում ընթանում են բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնու 

Ռուսաստանում ընթանում են բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն Ալեքսեյ Նավալնու 

Ռուսաստանի տարբեր քաղաքներում, Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգ քաղաքներում նաեւ, ընթանում են բողոքի ակցիաներ՝ ի պաշտպանություն ընդդիմադիր գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնու։ Հիշեցնենք, որ Նավալնին 30 օրով կալանավորվել է, սակայն ռուսական մամուլում շրջանառվում են լուրեր, որ Պուտինյան վարչակազմը մտադիր է նրան մոտ 14 տարով բանտարկելու։

Ցույցերը մեծաթիվ չեն՝ մի քանի հարյուր մարդ՝ ամեն քաղաքում, ըստ պաշտոնական տվյալների։ Կան բերման ենթարկվածներ։ Հիմնականում բերման ենթարկվում են ակտիվիստներն ու ընդդիմադիր լրագրողներն ու բլոգերները։