«Դիոր»-ի մարզակոշիկներով թաղապետը (լուսանկարներ)

«Դիոր»-ի մարզակոշիկներով թաղապետը (լուսանկարներ)

Դավթաշեն վարչական շրջանի արդեն նախկին ղեկավար Ռոման Համբարձումյանը, ով օրեր առաջ իր պաշտոնը զիջեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին, այսօր իր ֆեյսբուքյան էջում ընտանեկան ջերմ լուսանկարներ էր հրապարակել, գրելով. «Ընտանիքս.Շուտվանից չէի տեսել, մեծացել են»:

Հավանաբար, ցանկացել է ասել, որ աշխատանքի բերումով քիչ է շփվել ընտանիքի հետ, հիմա ավելի շատ հնարավորություն կունենա:

Մեր ուշադրությունը այս գրառման եւ լուսանկարի մեջ մի մանրուք էլ գրավեց` ընտանեկան լուսանկարում Համբարձումյանը «Քրիստիան Դիոր» ֆիրմայի թանկարժեք սպորտային կոշիկներով է, որոնց գինը 1079 դոլար է: