Հայաստանը երկիր-դրախտավայր է, որի յուրաքանչյուր թիզ հողը երկրային դրախտի մի անկյուն է

Հայաստանը երկիր-դրախտավայր է, որի յուրաքանչյուր թիզ հողը երկրային դրախտի մի անկյուն է

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Երեկ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջել է, թե իր պատրանքների «թուրանական միջանցքը» իբր կստանա, անկախ մեր ցանկությունից։
Հայաստանը երկիր-դրախտավայր է, որի յուրաքանչյուր թիզ հողը երկրային դրախտի մի անկյուն է, այլ ոչ թե թշնամու համար միջանցք։

Տուր այս դրախտավայրում ապրող մեր ազգին հաղթանակի վեհ տեսլական, արժանապատվություն, կամք, ոգի, դաստիարակություն ու ծրագիր, և յուրաքանչյուր դիվական ուժ կջախջախվի իր իսկ դժոխային պատրանքը փորում։

Տուր նրան թույլի, անճարակի, մուրացկանի, լալկանի, ստորաքարշի ամոթաբեր կարգավիճակ, և բարբարոսները այս դրախտավայրը կդարձնեն միջանցիկ դժոխք»: