Կրեմլը թեստ էր պահանջել  Փաշինյանից, Արևմուտքը դա տվեց․․․

Կրեմլը թեստ էր պահանջել  Փաշինյանից, Արևմուտքը դա տվեց․․․

Հիմա ո՞րն է ճիշտը։ Հայաստանում հնչեղություն ստացավ, որ Զելենսկին գալիս է։ Փաշինյանը  ՔՊ պատգամավորների հետ փակ  հանդիպմանը խոսում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հնարավոր այցի մասին և հայտնում, որ պայմանավորվածությունը Մյունխենում է կայացել։ Հետո անկեղծանում ու ասում է, որ ինքը սկզբում համաձայնել է, բայց մեկ օր մտածելուց հետո պատասխանել է, որ պատրաստ ենք մեր երկրում ընդունել Զելենսկուն, եթե դա լինի տարածաշրջանային այց, այսինքն՝ նա նաեւ Ադրբեջան այցելի։ Այդ մասին տեղեկանում ենք Հրապարակից։ Իսկ հիմա լսում ենք Զելենսկու խոսնակից, որ Ուկրաինան երբեք չի հայտնել նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան և Ադրբեջան այցերի մասին։

 Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը հերքում է  հայկական ԶԼՄ-ներում տարածված Զելենկու հնարավոր այցի մասին տեղեկատվությունը, բայց փաստորեն նա դրանով  հերքում է Նիկոլ Փաշինյանին, ՔՊ պատգամավորներին, որոնք  նույնպես լրագրողներին տեղեկացրել էին, որ չեն բացառում Զելենսկու այցը Հայաստան։

Պարզ երևում է, որ այստեղ հիմնավոր արմատ կա։  Արևմուտքը Զելենսկու հայաստանյան այցով ու՞մ էր ուզում «դաղել»։ Ադրբեջանն  ինչու՞ հրաժարվեց Զելենսկու տարածաշրջանային այցից։ Զելենսկին ինչու՞ է «սուխոյ ատկազ կանգում» , որ պիտի գար Հայաստան։ Ի դեպ «սուխոյ ատկազը» ,մեղմ ասած,  դիվանագիտական տերմին չէ, բայց այս պահի համար դիպուկ է։ Ստացվում է, որ Կիևը երբեք չի հայտնել նման այցի մասին։ Այդ դեպքում ինչու՞ է բարձրացվել այդ հարցը, ու՞մ էր ձեռնտու, որ Զելենսկուն որպես փորձաքար օգտագործելով, ինչ որ բան ճշգրտվեր։  

Արևմուտքին ինչու՞ էր անհրաժեշտ, որ Նիկոլ Փաշինյանին մեկ անգամ ևս «կսմթել»՝ ի ցույց Ռուսաստանի, որ  նա իրենն է։ Ի դեպ Նիկոլ Փաշինյանը աշխարհաքաղաքական այս պրիմիտիվ խաղում անգամ պարտվեց։ Ադրբեջանը մեկ անգամ ևս վերահաստատեց իր նվիրվածությունը Ռուսաստանին, հրաժարվելով Զելենսկու տարածաշրջանային այցից։ Շատերը կարող են ասել՝ Զելենսկու գալն էլ էր սու՞տ։ Զելենսկու այցը թակարդ էր Նիկոլ Փաշինյանի համար, որի մեջ նա ընկավ երկու ոտքով։ Կրեմլը թեստ էր պահանջել  Փաշինյանից, Արևմուտքը դա տվեց․․․