ՌԴ անձնագիրը զինվորին «փրկել» է մահացու վիրավորումից

ՌԴ անձնագիրը զինվորին «փրկել» է մահացու վիրավորումից

Հատուկ ռազմական գործողության գոտում գտնվող ռուս զինվորականը մարտի 1-ին խուսափել է մահացու վիրավորումից։ Վերահաս մահից նրան փրկել են ՌԴ անձնագիրը ու զինգրքույկը, որը մարտիկը պահել է  կրծքավանդակի մոտ եղած գրպանում, նշում են ռուսական լրատվամիջոցները։

Փաստաթղթերը կասեցրել են կասետային զինամթերքի բեկորի հարվածը։  Բեկորը դիպել է զինվորի կրծքին և խոր հետք թողել, բայց նա ողջ է մնացել։

Նշվում է, որ հիմնական հարվածը ռուսական անձնագիրն է ընդունել։