Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղու գործարկումը պատահական չի ընդգրկվել Բրյուսելյան բանակցային օրակարգ

Բարդա-Աղդամ-Ստեփանակերտ երթուղու գործարկումը պատահական չի ընդգրկվել Բրյուսելյան բանակցային օրակարգ

Դիմավորեք Բրյուսելում մշակված և շատ շուտով ուղիղ չվեթով Հայաստան ներմուծվող հերթական օվերտոնի պատուհանը՝ «Բարդա – Աղդամ –Ստեփանակերտ երթուղով ադրբեջանական հումանիզմ»: Սա դառնալու է բզկտված, բաժան բաժան արված և գերակայությունների կողմնորոշիչները կորցրած հայ հասարակության մեջ ներբեռնվող հերթական դիսկուրսը: Այդ օվերտոնի պատուհանի հիմնական բարոյահոգեբանական և զգայական էմոցիոնալ շեշտադրումը լինելու է «թուրքի հացն էլ է հաց,բա հո չեն կոտորվելու սովից»: «Ամեն ինչ կյանքում հարաբերական է, թեթև տարեք» թեզն էլ երեկոյան նամյոկով արվեց, Էյնշտեյնի գրքով և Էյնշտեյնի հարաբերականությամբ՝ հացը հաց է:

Բարդա – Աղդամ –Ստեփանակերտ երթուղու գործարկումը պատահական չի ընդգրկվել Բրյուսելյան բանակցային օրակարգ: Սա վկայում է այն մասին, որ այնտեղ ոչ թե քննարկվում է Արցախում հայկական շահի և գերակայությունների նվազագույն առաջխաղացումն ու ջանքը, որը պաշտոնական Երևանը ներկայացնում է, որպես իր քաղաքական արտաքին դիրքավորում, այլ Արցախի ամբողջական կլանման և ռեինտեգրման տեխնիկական, ընթացիկ և ընդհանուր սխեմաներին, վերաբերող մանրամասները:

Սարսափելին այն է, որ այս պրոցեսում ՀՀ իշխանությունների համար Բրյուսելյան հարթակը ապահովել է լիակատար ներառականություն և մասնակցություն, որը պաշտոնական Երևանը ներկայացնում է որպես բանակցություն, իսկ իրականում օգնում է Ադրբեջանին կլանել իր կողմից հանձնված Արցախն ավելի դյուրին և հանգիստ:

P.S. Այս ամենը ապացուցվում է պաշտոնական Բաքվի և Երևանի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ միմյանց կատեգորիկ հակասող հաղորդագրություններով:

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյան