2023 թվականը` ԹՊԿ-ում թյուրքական քաղաքակրթության զարգացման տարի

2023 թվականը` ԹՊԿ-ում թյուրքական քաղաքակրթության զարգացման տարի

2023 թվականը Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) կողմից հայտարարվել է Թուրքական քաղաքակրթության զարգացման տարի։

Այս մասին Սամարղանդում՝ նոյեմբերի 10-11-ն անցկացված ԹՊԿ գագաթնաժողովում ասել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։ Ուզբեկստանի ղեկավարն ընդգծել է, որ կազմակերպության անդամ երկրների համար կարևոր է պահպանել, ուսումնասիրել և ապագա սերունդներին փոխանցել հին թյուրքական քաղաքակրթության անգնահատելի ժառանգությունը։


Հիշեցնենք, որ Սամարղանդի հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքիայի և Ուզբեկստանի ղեկավարները։ Գագաթնաժողովին որպես դիտորդներ մասնակցել են Հունգարիայի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։ Թյուրքական խորհուրդը ստեղծվել է 2009-ին։ Սկզբում այն ​​ներառում էր Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան։ 2021 թվականի նոյեմբերին խորհուրդը վերանվանվեց Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Սամարղանդի գագաթնաժողովից հետո ԹՊԿ-ի նախագահի կարգավիճակը Թուրքիայից անցավ Ուզբեկստանին։