Եթե ինձ ընտրում եք, որ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է չընտրեք․ նպատակն այլ է

Եթե ինձ ընտրում եք, որ Մխիթարյանը հետ գա, ավելի լավ է չընտրեք․ նպատակն այլ է

«Ես արդեն ասել եմ, բայց կարող եմ նորից ասել, որ ամեն ինչ կանեմ, որ Հենրիխ Մխիթարյանի նման ֆուտբոլիստները մինչև իրենց կարիերան ավարտերը, հանդես գան ազգային հավաքակում։ Իմ ուժերի մեջ ես ամեն ինչ կանեմ, որ նրա նման ֆուտբոլիստները հավաքականում խաղան»։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիզը։

«Ես ուզում եմ, ժողովուրդ ջան, հիմա մի բան ասել, ինչը էլի շատ կարևոր է։ Առաջինը ես կուրախանամ, որ Հենրիխը հետ գա, բայց եթե դուք ինձ ընտրում եք, որ Հենրիխը հետ գա, ավելի լավ է ինձ չընտրեք։ Իմ ասածը այն է, որ դուք պիտի հավատաք, որ այս գործը ես կարող եմ արել ու ես իրոք կարող եմ սա անել, բայց նպատակը պիտի լինի հայկական ֆուտբոլի զարգացումը, այլ ոչ թե Հենրիխ Մխիթարյանի վերադարձ»,- հավելեց նա։