Արմեն Աշոտյանը մեկնում է արտերկիր

Արմեն Աշոտյանը մեկնում է արտերկիր

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաղ առավոտյան կարճ ժամանակով մեկնում եմ արտերկիր՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին մասնակցելու։

Մեր երկրի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական օղակում շնչահեղձ են լինում մեր ազգային և պետական շահերը, իսկ մեզ ներկայացնող տմարդները իրենց արկածախնդիր, կիսագրագետ և անպատիվ գործունեությամբ միայն նոր սպառպալիքներ, նոր մահեր և նոր կորուստներ են «ավետում» ու բերում։

Արտաքին քաղաքականությունը գիտելիքի, փորձի, խելքի, արժանապատվության և ոգու վրա պետք է խարսխված լինի։

Մեր ասելիքը հստակ է։ Մեր հիմնավորումները՝ ամուր։ Մեր նպատակները՝ ազնիվ։
Հայաստանը չի վաճառվում։
Արցախը չի վաճառվում։
Մենք չենք վաճառվում»: