Թրամփի գործերը վարելուց հրաժարվել է ամերիկյան եւս մեկ բանկ

Թրամփի գործերը վարելուց հրաժարվել է ամերիկյան եւս մեկ բանկ

Միացյալ Նահանգներում եւս մեկ բանկ հրաժարվել է վարել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական գործերը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Խոսքը Ֆլորիդայում գործող Professional Bank-ի մասին է։ Մինչ այդ, Թրամփի գործերը վարելուց հրաժարվել էին՝ Deutsche Bank-ը եւ Signature Bank-ը։ Այս բանկն էլ հայտարարել է, որ անհապաղ խզում է բոլոր կապերը Trump Organization –ի հետ։ Բանկում հայտարարել են, որ ապագայում էլ չեն պատրաստվում գործակցել Թրամփի հետ։